Ասադը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին փրկարարներ և մարդասիրական օգնություն ուղարկելու համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Սիրիայում ընդունել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը։

Սիրիայի նախագահը ՀՀ արտգործնախարի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին փրկարարական ջոկատներ և մարդասիրական օգնություն ուղարկելու համար։