ՄԱԿ-ի դատարանը պարտավորեցրեց Բաքվին բացել Լաչինի միջանցքը ու ապահովել անխոչընդոտ տեղաշարժը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքով ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։

Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը․ Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։