Պուտինը կարևորել է Իրանի հետ կապ հաստատելու համար հյուսիս-հարավ միջանցքի ընդլայնումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ ունեցած հեռուստաուղերձում հայտարարեց, որ Ռուսաստանն այս տարի կընդլայնի Հյուսիս-Հարավ միջանցքը և նավատորմ կհատկացնի Պակիստանի և Իրանի հետ կապ հաստատելու համար։ Այս մասին գրում է ParsToday-ը:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կընդլայնի համագործակցությունը բարեկամ երկրների հետ և կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ դոլարից և արևմտյան արժույթներից անկախ միջազգային վճարումների կայուն և անվտանգ համակարգ ստեղծելու համար։

