Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը Այվազովսկուն և Ռեպինին անվանել է ուկրաինացիներ
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը Հովհաննես Այվազովսկուն դասել է ուկրաինացի նկարիչների շարքին: Այս մասին են վկայում թանգարանի կայքում տեղադրված տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։
Այվազովսկու մասին կայքի հոդվածում ծովանկարչի ազգության վերաբերյալ բաժնում նշվում է, որ նա ուկրաինացի է։
Ավելի վաղ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Ռուս պարուհի» կտավը վերանվանել է «Ուկրաինական զգեստով պարուհի»։
«Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը ուկրաինացի է ճանաչել նաև նկարիչ Արխիպ Կուինջիին։
Նշենք, որ հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ֆեոդոսիայում (Ռուսական կայսրության Տավրիդայի նահանգ, այժմ՝ Ղրիմ, ՌԴ)։

