Հուսեյնզադեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեի և հյուսիսատլատնյան դաշինքում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեի հանդիպումը։
Այդ մասին Twitter-ում գրառում է կատարել Հուսեյնզադեն և նշել, որ բացի երկկողմ նշանակության հարցերից, անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Պարոն Ջոանեին տեղեկացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանում (Հարավային Կովկաս – խմբ.) իրավիճակի մասին»,-նշել է ադրբեջանի ներկայացուցիչը՝ այլ մանրամասներ չնշելով։

