ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայոց Բանակի տոնի կապակցությամբ

Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։ Այս մասին նշում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։

Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։

Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ: