Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը մաքուր չարիք է. ամերիկյան հետախուզության աշխատակից
Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը մաքուր չարիք է, ասել է ԱՄՆ ծովային հետևակի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիթերը։
The Left Lens յութուբյան ալիքին տված հարցազրույցում Ռիթերը կարծիք է հայտնել, թե Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը ոչ միայն օգուտ չի բերում, այլև վնասում է Կիևին։ «Ամերիկյան քաղաքականությունը Ուկրաինայի հարցում ոչ բարիք անելու մասին է, ոչ էլ մեկին օգնելու: Դա այն մասին է, որ մի ամբողջ ժողովրդի թույլատրվի մեռնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է նրա խոսքերը:
Ըստ Ռիթերի՝ Ուկրաինային աջակցելու ԱՄՆ քաղաքականությունը կարելի է անվանել «չարիքի դրսևորում», իսկ այդ կուրսն իրականացնող մարդիկ հանցագործության մեղսակիցներ են։

