Հուսով ենք՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի արագ, խաղաղ երկխոսության միջոցով․ Իրանի ԱԳՆ

Հուսով եմ, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի արագ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ Այս մասին հայտնում է khabarfoori.com կայքը:

«Իրանը միշտ ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների խաղաղ լուծումը։ Գտնում ենք, որ հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին։

Պետք է խուսափել ավելորդ լարվածությունից, որը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գրավականն է»,-ասել է նա։