Արցախում մահացել է ծանր հիվանդներից մեկը. նա 42 տարեկան տղամարդ էր

Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Նրա խոսքով` մահացած հիվանդը 1980 թվականին ծնված տղամարդ էր, նա 15 տարի հեմոդիալիզ էր ընդունում։ Այս պահին տղամարդը տեղափոխման ենթակա չէր։

Արդեն հայտնել էինք, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող, 1960 թվականին ծնված մի տղամարդ։ Նա պետք է սրտի վիրահատության ենթարկվի։