Անբարենպաստ եղանակի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ

Երեկ և այսօր «Զվարթնոց» միջազգային օդակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, որոնք պայմանավորված են խիտ մառախուղով: Այս մասին տեղեկացնում է միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել մեր կայքում և հավելվածում»,- նշում են օդանավակայանից: