ՄԱԿ ԱԽ-ում այսօր կքննարկվի Արցախի հարցը, ինչն արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում. Արտակ Բեգլարյան

Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 14-ից նստացույց է անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

«Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:
Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»- գրել է նա։

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է Արցախի խաղաղ բնակիչների դեմ: