Այս փուլում Էրդողանը պասիվ մասնակցություն է ունենալու Ադրբեջանի ստեղծած խնդիրների լուծման հարցում․ փորձագետ
Այս փուլում Էրդողանը պասիվ մասնակցություն է ունենալու Ադրբեջանի ստեղծած խնդիրների լուծման հարցում։ Ճիշտ է, ձեռքը զարկերակից չի թողնի, բայց պասիվ մասնակցություն է ունենալու։
Նա զբաղված է լինելու ներքին քաղաքական դաշտում վտանգները չեզոքացնելով, շատ լավ է գիտակցում, որ հնարավոր է իշխանությունից զրկվի, եթե մատների արանքով նայի ընտրություններին։
Այս փուլում մենք պետք է առիթը բաց չթողնենք և աշխարհում սկսենք խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար։ Իսկ խնդիրներ ստեղծելու բոլոր նախադրյալները կան։ Ամենամեծ խնդիրը հենց միջանցքի փակումն է ․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

