Ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է գործի «ճանաչում հանուն փրկության», ոչ թե «անջատում հանուն փրկության»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որևէ միլիմետր նահանջ չենք անելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը ՄԱԿ գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է սկսել:

«Ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է գործի, մեր պատկերացմամբ, «ճանաչում հանուն փրկության», ոչ թե «անջատում հանուն փրկության»: Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղումը առաջին հերթին պետք է իրականացնի Արցախի Հանրապետությունը որպես գլխավոր սուբյեկտ, երկրորդը՝ ամբողջ հայ ժողովուրդը, երրորդը՝ Հայաստանը և 4-րդը՝ մեր բարեկամները, միջազգային հանրությունը, դա կարող է լինել Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, որոնք հավատում են մեզ, կարևորում են հակամարտության կարգավորումը, որոնք կարևորում են ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում