Ծաղրեցին մեր դաշնակիցներին ու նրանցից ունեցած մեր ակնկալիքները փչացրին․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Այսօր Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Արցախի, կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․ «Այս իշխանությունը կարո՞ղ է մեզ ցույց տալ, թե որո՞նք են խաղաղապահների պարտավորությունները։ Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշների վրա։ Երեք տարի առաջ ասում էին՝ նախկիններն են մեղավորը, հիմա էլ ռուսներին, խաղաղապահների՞ն են մեղադրում։ Ծաղրեցին մեր դաշնակիցներին ու նրանցից ունեցած մեր ակնկալիքները փչացրին։ Իսկ ակնկալիքները շատ էին։
Պատերազմից անցել է 2 տարի․ չէի՞ն կարող վերականգնել մեր բանակը, բայց ամեն ինչ հակառակն են անում։ Իսկ հիմա պետք է պայքարել, դիմակայել»։
Մանրամասները՝ տեսանյութում

