Համբարձում Մաթևոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկացրել է Tert.am-ը։

Նշենք, որ Համբարձում Մաթևոսյանը 2018 թ․ հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ, 2021 թ․ նոյեմբերի 24-ին ազատվել էր մարզպետի պաշտոնից և նշանակվել փոխվարչապետի պաշտոնին։