Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն, որի ժամանակ գործող ռեկոտր Կարինե Հարությունյանը վերընտրվել է ձայների 12:8 հարաբերակցությամբ։

Կար երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Ռեկտորի ընտրությունն իրականացվել է հոգաբարձուների խորհրդի կողմից. նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է: