Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը երևանյան բեմում
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը՝ բեմադրված թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալայի կողմից, որը նաև հայտնի է իր «Պիաֆ. Շոու», «Պիաֆ սիմֆոնիկ շոու» և այլ նախագծերով: Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է «Բոհեմյան» ժամանակաշրջանի Փարիզի փողոցներ, պատմում աշխարհահռչակ շանսոիեի անցած ճանապարհը և կյանքի պատմությունը: Ներկայացման ընթացքում հնչում են լեգենդի բոլոր ժամանկների սիրված երգերը, յուրօրինակ բեմականացումն ու ձևավորումը ներկայացումը դարձնում է յուրահատուկ ու եզակի՝ դառնալով Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը երբևէ նվիրված հարգանքի ամենամեծ տուրքը: Համերգ-ներկայացումը մշտապես գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում և արժանանում բարձր գնահատականների։ ԱՀա թե ինչպես է գնահատել միջազգային մամուլը․ «Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը»: Nice Matin՝ «Ներկայացում, որը երբեք չի դադարում հիացնել հանդիսատեսին»: Operette Theatre Magazine՝ «Իրական հրաշք, որով Շառլ Ազնավուրն ինքը կհպարտանար»: Radio Canada՝ «Ժյուլ Գրիսոնը, որը կատարում է լեգենդի երգերը, առանձնանում է հազվագյուտ տաղանդով»:

