Այս ամբողջ տարածքը Ադրբեջանը ռմբակոծել է. իսպանացի պատգամավորը Սոթքից տեսաուղերձ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է տեսաուղերձ, ցույց տալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, ապա կոչով դիմում է միջազգային հանրությանը:
«Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-ասում է իսպանացի պատգամավորը:
We are in Sotk (Armenia 🇦🇲) all this area has been bombed by Azerbaijan last September producing civilian casualties and destruction of hundreds of houses.
We ask the International Community to act and force Azerbaijan to respect the peace agenda and to leave Armenian lands pic.twitter.com/4TmcNlj4Tm
— Jon Inarritu (@JonInarritu) December 3, 2022

