Տոյվո Կլաարը «կարևոր բանակցություններ» է վարում Բաքվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին։

Նախօրեին Կլաարը հայտարարելով Բաքու այցելելու մասին, հայտնել էր, որ մեկնում է «կարևոր բանակցությունների»։ Այսօր Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ հրաժարվում է Բրյուսելում նախատեսված բանակցություններից՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։