Ռուսաստանն աջակցում է ՀԱՊԿ ուժերին ժամանակակից սպառազինությամբ զինելու մասին որոշումներին. Պուտին

Ռուսաստանն աջակցում է ՀԱՊԿ ուժերին ժամանակակից սպառազինությամբ զինելու մասին որոշումներին։ Այս մասին Երեւանում ընթացող ՀԱՊԿ ՀԱԽ գագաթաժողովում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ վերլուծվել է Ղազախստանում խաղաղապահ գործողության ընթացքում ձեռք բերված շատ արժեքավոր գործնական փորձը։ «Ռուսաստանն, անշուշտ, աջակցում է  կազմակերպության խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով, ինչպես նաեւ հատուկ միջոցներով զինելու կարեւոր որոշմանը»,-հայտարարեց Պուտինը։