Համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը․ Զաս (տեսանյութ)

Համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում ԱԳՆԽ, ՊՆԽ և ՀԱՊԿ ԱԽՔԿ համատեղ նիստերի ժամանակ։

«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության և մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ համաձայնության հասնելու, սահմանների իրավական ձևակերպման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին։ Տեղեկատվությունը, որը մեզ է հասնում ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով, հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի համար այդ սպառնալիքների հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ երեք արտահերթ նստաշրջանների ժամանակ՝ մայիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին։  Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱԽ որոշման նախագիծը»,-ասել է Զասը։

Մանրամասները՝ տեսանյութում