Բաքվի գլուխգովան բռնապետը չի կարողանում թաքցնել իր իրական վախերը

«Անվախ» Ալիևը

«Այստեղ հիմնական խոսքը մերն է, այստեղ հիմնական ուժն է´լ մերն է։ Մեր բանակը ցույց է տվել իր հերոսությունը, պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը։ Եթե պետք լինի, էլի´ ցույց կտանք: Մենք մեր ուզածին հասնելու ենք, սա բոլորը գիտեն: Նաև պետք է իմանան նրանք, ովքեր մեր սահմաններին զորավարժություններ են անցկացնում՝ Հայաստանին աջակցելու համար». էդպես հոխորտացել է Ալիևը՝ հայկական Շուշիում իրենց «հաղթանակի» օրը: Եվ մեկ այլ տեղ իր հայտարարության մեջ ասել է. «Ադրբեջանի սահմանի մոտ զորավարժություն անողը չի կարող վախեցնել Ադրբեջանին»: Նման հոխորտանքներով Բաքվի բռնապետը չի կարողանում թաքցնել իր իրական վախերը: Ալիևը լավ գիտի, թե Իրանի վերջին զորավարժությունների հարձակողական բնույթը և Արաքս գետի անցման օպերացիայի պլանի փորձարկումը ի´նչ են նշանակում: Բաքվի գլուխգովան բռնապետը մի՞թե չգիտի, որ եթե Թուրքիայի ու Իսրայելի ռազմական մեծ աջակցությունը չլիներ, ապա ինքը միայն «հաղթանակ»-ի երազնե´ր կարող էր տեսնել: Արցախի վերջին պատերազմը, որն Ալիևին հիմք է տվել էդպես անջատված հոխորտալ հարևանների վրա՝ ուժերի չափից դուրս անհավասարության արդյունք էր, մի քանի պետությունների, նաև՝ վարձկան ահաբեկիչների Արցախի դեմ միացյալ հարձակման արդյունք: Երբ Ալիևը ուժից է խոսում, ապա իրեն մոռանալ է տալիս Իրանի ռազմական հզոր ուժի մասին, որը կարող է իր «անվախ» երևակայության փուչիկը շատ արագ պայթեցնել:

Իրանից փորձագետ Փույա Հոսեինիի ֆեյսբուքյան էջից