Արցախի օկուպացված տարածքում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Ադրբեջանի ՆԳՆ ծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված տարածքում ծառայություն իրականացնելիս պայթել է ականի վրա։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վնասվածքներ ստացած աշխատակաիցը տեղափոխվել է հիվանդանոց։ Թե որ հատվածում է եղել պայթյունը, չի մանրամասնվում։
Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հայտնել էր, որ վերջին երկու տարում ադրբեջանական զինուժի կողմից օկուպացրած տարածքներում ականների վրա պայթել է 261 ադրբեջանցի։

