1988-ի շարժումով Հայաստանն անկախացավ, այսօրվա արցախյան շարժումը կփրկի Հայաստանը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը։
Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Նիկոլ Փաշինյանի` Սոչի, այնուհետև Իրան կատարած այցերի արդյունքներից։ Արդյո՞ք դրանք կարող են հույս ներշնչել, որ Հայաստանի, Արցախի ճակատագրի որոշման հարցում որոշակի դրական տեղաշարժ է տեղի ունեցել, և այս իշխանություններն արտաքին ազդակներից ճնշված՝ կխուսափեն ստորագրել Արցախի ու Հայաստանի հանձնման, կործանման փաստաթղթերը, ինչի մասին պարբերաբար խոսում են փորձագետները։ Հովհաննես Խաչատարյանն ասաց, որ ինչքան էլ արտաքին ազդակներով փորձ արվի արգելակել Փաշինյանի հայասպան քաղաքականությունը, մեզ համար բարենպաստ ժամանակներ չեն սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ղեկին կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Փաշինյանն է ու իր խմբակը։ Ուստի մեզ համար հիմա ամենակարևոր օրակարգը իշխանափոխությունն է, որից հետո միայն հնարավոր կլինի փոխել Հայաստանի ղեկի ուղղությունը։
ՀՀԿ խորհրդի անդամն անդրադարձավ խաղաղության պայմանագրի տարբերակներին։ ՌԴ նախագահը Սոչիում կայացած հանդիպումից հետո տեղեկացրեց, որ ՌԴ միջնորդությամբ խաղաղության պայմանագրի փաստաթուղթ դեռևս գոյություն չունի։ Իսկ արևմտյան տարբերակի գոյության վերաբերյալ, որի մասին տեղեկություն էր հայտնվել ՀԺ-ում, որևէ հերքում իշխանությունների կողմից չի եղել, հետևաբար դեռևս մտահոգիչ է, որ Փաշինյանը ի վերջո կարող է ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախը կհանձնվի Ադրբեջանին, իսկ Հայաստանի ճակատագիրն անորոշ կլինի ու վտանգված։
Հաղորդման հյուրը խոսեց նաև նոյեմբերի 5-ի հանրահավաքից՝ ասելով, որ այն շատ կարևոր է աշխարհին ուղերձ հղելու առումով, որ ՀՀ ներկա իշխանություններն այլևս չեն վայելում հայ ժողովրդի վստահությունը, մանդատ չունեն Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշելու, և միջազգային հանրությունը դա պետք է հաշվի առնի Փաշինյանի հետ որևէ գործարքի գնալու դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում

