Հիմա ոչ համաժողովը, ոչ արդարացումները չեն փրկի պառակտիչներին․ իրենք իրենց սև գործն արդեն արել են

Հայաստան-Սփյուռք կապը շատ կարևորա հայ ազգի համար: Այդ կապը կար մինչ 2018 թվականը, թե հետո ինչ եղավ յուրաքանչյուրը իր բացատրությունն ունի: Սփյուռքը, Արցախը ու Հայաստանը եղել են միասնական և ուժեղ, դրան էլ կան բացատրություններ ու պատճառներ: Հիմա ոչ համաժողովը, ոչ արդարացումները չեն փրկի պառակտիչներին, իրենք իրենց սև գործը արդեն արել են բաժանել սև ու սպիտակի մի ազգ, որը դարերի պատմություն ունի:

Հիմա ժամանակնա համախմբվելու, բաժանումներից ազատվելու Հայաստան ու Սփյուռք վերամիավորվելու, որպեսզի օգնենք վիրավոր Արցախին, որը արկածախնդրության ու դավաճանության արդյունքում հայտնվելա նման բարդ իրավիճակում:

Հիմա ավելի քան երբևէ պետքա հայը ցույց տա միասնականություն, համախմբվածություն ու պայքարի հայ մնալու, Արցախի հայկական մնալու ու հայի արժանապատվության համար:

Չարի իշխանությունը հավերժ չի, իսկ Հայը հավերժա իր պատմությամբ:

 

Վահե Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից