Սփյո՞ւռքն է մեղավոր, որ եկածդ պահից Սփյուռքի նախարարությունը փոխարինեցիր զարեհներով ու թանկյաններով, թե՞ նախկինները

Այսօր տեղի է ունենալու Սփյուռքի համաժողովը, այն Սփյուռքի՝

1) որը կապիտուլյանտը քանդեց: Քանդեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Քանդեց հայ ժողովրդի համար ևս մեկ շատ կարևոր դիմադրության օջախ:

2)որին խայտառակ արեց ամբողջ աշխարհում, դարձրեց գլխիկոր ազերների առաջ(մինչև նիկոլը հակառակն էր), որի պատիվը տվեց գետնով:

3)որը ևս անմասն չմնաց կապիտուլյանտի ատելության քարոզից: Որի գաղթօջախների ներսում ևս թշնամություն ու պառակտումներ մտցրեց և կարողացավ ստանալ նույն պատկերը ինչպես Հայաստանի և Արցախի ներսում:

4)որի հավատն առ Հայաստան և Արցախ կոտրեց մինչև վերջին փշուրը: Չմոռանանք Հայաստան Համահայկական հիմնադրամին Սփյուռքից փոխանցված գումարների պատմությունը: Չհաշված անհատական դեպքերը, որոնցից մի քանիսին անձամբ ծանոթ եմ, երբ ուղարկված օգնությունը անհետացել է:

ինչպես նաև՝

Ա) Ցեղասպանության ճանաչման օրակարգ կարծես չկա: Այն մոռացության է մատնված: Սրանք չեն ցանկանում խոսել այդ մասին:

Բ) Այդ նույն Սփյուռքը, որը մշտապես գումար է փոխանցել Հայաստանին՝ վերջին երկու տարվա ընթացքում հրաժարվել է դա անել:

Գ) Իսկ ուր՞ են այն ներդրումները Սփյուռքի կողմից, որը խոստացել էր կապիտուլյանտը: Չկան: Ոչ մի ներդրում այլևս չի՛ արվում:

Կապիտուլյանտը ասում է՝ Հայաստանը, որն ունի նման աշխարհասփյուռ ռեսուրս, չպետք է ունենար այն խնդիրները, որն ունի:

Հիմա էլ «Սփյուռքն է՞ մեղավոր»:

Սփյուռքն է՞ մեղավոր, որ եկածդ պահից Սփյուռքի նախարարությունը փոխարինեցիր զարեհներով ու թանկյաններով թե՞ նախկինները:

 

Վահագ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից