Սփյուռքի համաժողովի կիսադատարկ դահլիճում այսօր ընթանում է մի ժողով որտեղ չի խոսվի այս հարցերից. Վահան Բաբայան
Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սփյուռքի համաժողովի կիսադատարկ դահլիճում այսօր ընթանում է մի ժողով որտեղ չի խոսվի այս հարցերից
Չի խոսվի, որ 2018-ից հետո թավշյա խմբակը քայքայեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը
Չի խոսվի, որ այսօր դրսի հայերը գլխիկոր են ման գալիս ազերների առաջ
Չի խոսվի, որ Սփյուռքի գաղթօջախների ներսում օրվա ռեժիմը բաժանարար գծեր մտցրեց
Չի խոսվի,որ ռեժիմը կոտրեց Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սփյուռքի հավատը
Չի խոսվի,որ 2018-ից հետո մոռացության է մատնուծ Ցեղասպանության միջազգային ճանաչումը
Չի խոսվի ,որ Սփյուռքը վերջին երկու տարվա ընթացքում հրաժարվել է գումար փոխանցել Հայաստանին
Եվ վերջապես չի խոսվի,որ ներդրում այլևս չի արվում Սփյուռքի կողմից»:

