Ուկրաինան աղաչել է ԱՄՆ-ին՝ մենակ չթողնել Ռուսաստանի հետ հակամարտությունում, հայտարարել է կոնգրեսականը

Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը աղաչել է ԱՄՆ Կոնգրեսին միայնակ չթողնել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում, The Newsweek-ին ասել է Կալիֆորնիայի դեմոկրատ կոնգրեսական Էրիկ Սուոլուելը։

«Հանդիպմանը Անդրեյ Երմակը աղաչեց ինձ և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովի իմ գործընկերներին չտատանվել», – ասել է Սուոլուելը:

Նրա խոսքով, Երմակը նաև նշել է, որ առանց ամերիկյան ռազմական աջակցության Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կլինի էսկալացիայի նոր փուլ, և հակամարտությունը կտարածվի հարևան երկրների վրա։

Սուոլուելը կարծիք է հայտնել, որ միջանկյալ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հանրապետականները կդադարեցնեն Ուկրաինայի նախնական աջակցությունը, քանի որ դա ներառված չէ պահպանողականների ծրագրերում։