Արաբկիրի նախկին թաղապետը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշման մասին։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է .

«Ողջույն հարգելի´ ընկերներ, վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնց այլևս այս հարթակում չեմ ցանկանում անդրադառնալ, դրանց մասին կխոսեմ այլ ձևաչափով: Ես, որպես` «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար անդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ, ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար: Առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում, և Ձեր դատին կներկայացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք` ես, և ինձ պես բազմաթիվ երևանցիներ ցանկանում եմ տեսնել մեր բոլորի մայրաքաղաք Երևանում:

Հարգանքներով` Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, #Երևան2805 նախաձեռնության հիմնադիր` Հովհաննես Շահինյան»։