«Փյունիկի» երկրպագուները պարզաբանել են, թե ինչու են խախտել ՈւԵՖԱ–ի պահանջը

Սեպտեմբերի 15-ին ՈւԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված հայ զինծառայողների հիշատակը։

▫Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած «Փյունիկ»–«Ժալգիրիս» խաղի ժամանակ ֆուտբոլասերները ակցիա են իրականացրել, որն ուղղված է եղել «կոռումպացված ՈւԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին»։

Այդ օրը «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթել է «Ժալգիրիսին»։