Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում խոստումը․ Նիկոլ Փաշինյան

«Արդեն երկրորդ անգամ է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր  խոստումը հայաստանցի ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա մանրամասնել է, որ առաջին դեպքը այս տարվա մայիսին էր, երբ խոստումը տրվել էր Բրյուսելում, իսկ երկրորդ դեպքը հիմա, երբ  Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների։