Թշնամին ևս 95 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին

Թշնամին Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի մարմին։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը հաստատել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ չհայտնելով այլ մանրամասներ։

Մարմինները փոխանցվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

«Հայ զինծառայողների մարմինների փոխանցման գործընթացը կշարունակվի»,-գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հիշեցնելով, որ օրեր առաջ 32 զինծառայողի մարմին էր փոխանցվել։