Իրանն ու Հայաստանը ականազերծման ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանն ու Հայաստանը ականազերծման ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել, հաղորդում է Tasnim-ը։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական ​​կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանն այցելել է Թեհրանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչության ականազերծման կենտրոն։

Նրան ներկայացվել է հումանիտար ականազերծման Իրանի կարողությունների մասին: Սարգսյանը հայտնել է ԻԻՀ հետ համագործակցությունը զարգացնելու պատրասակամության մասին։

Այցի ավարտին կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։