Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները
Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները, փոխանցում է azatutyun.am-ը:
«Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` սա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին:
«Այդօրինակ միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը` մեծացնում են լարվածությունը»,֊հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

