Մի խոսքով ասում ա` դուք ձեր ձեռքով ձեր գլուխը կերեք, իսկ մենք միշտ սատար կկանգնենք դեմոկրատական սկզբունքներին․ Արա Վարդանյան
Կարճ ասեմ ինչ է ասում Նենսի Փելոսը.
- Մենք ձեզ ոչ մի բան չենք տալու
- Մենք ադրբեջանին չենք պատժելու (թեթև կդատապարտենք ու վերջ)
- Մենք ողջունում ենք ձեր Ռուսաստանից ձերբազատվելու ձգտումը
- Մենք դեմ չենք միջանցքին
Հետաքրքիր ա որ Փելոսը չի էլ ակնարկում որ իրենք որևէ կապ ունեն վերջին ռազմական գործողությունները կանգնացնելու հետ, մինչդեռ հայ-ռուսական պարլամենտական խմբի նախագահ ալենը ասում ա, որ հենց ԱՄՆ է դադարեցրել պատերազմը։
Դե մնացածը գիտեք, դեմոկրատիա և նմանատիպ այլ անիմաստ բաներ։
Մի խոսքով ասում ա` դուք ձեր ձեռքով ձեր գլուխը կերեք, իսկ մենք միշտ սատար կկանգնենք դեմոկրատական սկզբունքներին. դե դատարանները արգելափակելու, քաղաքական հայացքների համար բռնելու և այլ «դեմոկրատական» սկզբունքներին։
Դե սրանում էլ իհարկե ռուսն ա մեղավոր…
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

