Ո՞ւմ դեմ պետք է օգտագործվի Հայաստանը․ Շարմազանով

Մի ցնծություն, մի ուրախություն…

Կարող է Վանն ու Մուշն ազատագրել ենք, Շուշիում էլ՝ հայոց եռագույն ենք տեղադրել։

Չե՞ք ուզում Արեւմուտքից եկած տիկնոջից հարցնել՝ Սեւրի պայմանագրի ու Վիլսոնի իրավարար վճռի իրականացումից ի՞նչ կա։

Երեւի մոռացել եք հա՞ , որ Սեւրի պայմանագրից հետո ԱՄՆ-ն հրաժարվեց Հայաստանի մանդատից ու Հայաստանին միայնակ թողեց թուրքերի դեմ պատերազմում։

Ինչների՞դ վրա եք ուրախ,որ Արեւմուտքը՝ Հայաստանը ,Ուկրաինան ու Թայվանը նույն շարքում է տեսնում։

Ուկրաինան ծաղկուն երկիր էր, իսկ հիմա դարձել է պլացդարմ Ռուսաստանի դեմ պատերազմի համար՝ կորցնելով տարածքներ ու տալով հազարավոր զոհեր։

Թայվանն էլ ՝ Չինաստանի դեմ են օգտագործում։

Արեւմուտքը չեմպիոն է բարեկամ կամ նույն ժողովուրդների տարբեր հատվածների միջեւ «կռիվ» սարքելու

գործում։

Հիմա հերթը Հայաստանի՞նն է…

Ո՞ւմ դեմ պետք է օգտագործվի Հայաստանը։

Դաշնակից Ռուսաստանի՞, թե՞՝ բարեկամ Իրանի։

Կա կարծիք՝ երկուսի դեմ միաժամանակ։

Ու կինոն կավարտվի Թուրքիայի «full» մուտքով տարածաշրջան ։

Հայաստանի փոխարեն կլինի Էրմենիստանը,որտեղ ստամոքսներս կլցնենք իսկենդեր կամ դյոներ քյաբաբով ու կոկա կոլայով։

Կարեւորը ստամոքսը լիքը լինի ,չէ՞…

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից