Պուտինն ու Էրդողանը ոտքի վրա կարճ զրուցել են Սամարղանդում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրուցել են ոտքի վրա, հայտնում է Ռիա նովոստի-ն։

Երկրի ղեկավարները մասնակցել են ծառատունկի արարողությանը:

Վաղը երկու երկրների նախագահները կանցկացնեն լիարժեք բանակցություններ։ Սպասվում է, որ նրանք կգնահատեն «հացահատիկի գործարքի» իրականացումը։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ դա նախատեսվածի համաձայն չի իրականացվում։