Ընդդիմությունն արտակարգ հավաք է հայտարարել

 

Hraparak.am-ի տեղեկություններով ընդդիմությունը հայտարարել է արտակարգ հավաք: Հավանաբար ընդդիմադիր խմբակցությունների անդամները կհավաքվեն` քննարկելու իրավիճակը և իրենց անելիքները:

«Տեղեկացանք, որ Դաշնակցության գրասենյակում են հավաքվել: ՀՅԴ ԳՄ կազմը և Հայաստան դաշինքի որոշ պատգամավորներ: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա կառավարության շենքում ոչ ոք չկա: Նիկոլ Փաշինյանը հեռախոսով կապի մեջ է ՊՆ- ի հետ, իրենց անելիքը չգիտեն:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանը հրետանային հարձակում է գործել Հայաստանի սահմանների վրա»,- գրում է Hraparak.am-ը: