Ընդդիմադիրներին ուղիղ ասում եմ՝ մանդատից կզրկվեն, և դա օրենքի պահանջն է․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմությունը պետք է մտածի խորհրդարան վերադառնալու մասին, ԱԺ աշխատանքը դրանից որևէ կերպ չի տուժում, դրանից տուժում են իրենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նիստերը բոյկոտելու մասին լրագրողների հարցին։

«Իրենք շարունակում են զբաղեցնել սենյակներ, ստանալ աշխատավարձ, բայց չգալ նիստերին։
Ծանոթացել եմ մի հետազոտության՝ հարցում է անցկացվել, մեր քաղաքացիների 90 տոկոսը՝ անկախ քաղաքական հետաքրքրություններից, բացասական են վերաբերվում այդ գործելաոճին։ Ինչ վերաբերում է հետագային, ես չեմ կարծում, որ մենք ևս մեկ անգամ իրենց կտանք այդ հնարավորությունը՝ չգալ այստեղ, և դա մնա առանց հետևանքի»,-նշեց ԱԺ նախագահը։

Հարցին, թե սպառնում է մանդատներից զրկե՞լ, Ալեն Սիոմյանն ասաց․ «Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ, և դա օրենքի պահանջն է»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել խորհրդարանական գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ շարունակելու են բոյկոտել ԱԺ նիստերը։