Լիզ Թրասը՝ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ընտրվել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար և կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը։

Թրասը ստացել է կուսակցության անդամների 81 հազար 326, իսկ Ռիշի նրա մրցակիցը՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը՝ 60,4 հազ.։

Նոր կարգավիճակում իր առաջին ելույթում քաղաքական գործիչը խոստացել է պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ եւ նվազեցնել հարկերը։