Ադրբեջանցի օկուպանտ-վետերանն ինքնահրկիզվել է
Արցախյան առաջին պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ,1965թ. ծնված Նազիր Հասանովը մահացել է հիվանդանոցում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հասանովն ինքնահրկիզվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը զրկել է նրան հաշմանդամության կարգից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ուջարում։

