Բրյուսելյան հանդիպումը Նիկոլի համար դառնում է Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմքը․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Բրյուսելյան հանդիպումը, ինչպես եւ կանխատեսում էի, Նիկոլի համար դառնում է Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմքը։
Սրիկաների կառավարության կայքում սեփական ժողովրդին ֆռացնելու նպատակով ոչ մի բան չասող հաղորդագրությունից հետո Շառլ Միշելը տարածեց իր ամփոփագիրը, որից մի պարբերություն մերկայացնում եմ ձեզ։
- Փաստորեն, Ադրբեջանի պահանջը կատարվում է. կողմերը սկսում են «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստումը, իսկ ԱԳ նախարարները մեկ ամսվա ընթացքում պիտի հանդիպեն, որ աշխատեն տեքստի նախագծերի վրա։
- Նշված պարբերության մեջ ակնհայտ է, որ այդ համաձայնագիրը չի վերաբերելու Արցախի հիմնախնդրին, այսինքն պաշտոնական Երեւանը բրախում է Արցախը, այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին կամ Ադրբեջանին՝ հոշոտելու։ ։
Ի դեպ, եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որեւէ հիշատակում չկա, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը։
Ամփոփելով՝ սա պետական դավաճանության հերթական արարն է»:

