Անկարան կշարունակի աջակցել Կիևին. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը զանգել է ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և շնորհավորել Հաղթանակի օրվա (Թուրքիայի հաղթանակը Դումլուփինարի ճակատամարտում. խմբ.) և Թուրքիայի զինված ուժերի օրվա կապակցությամբ։ Նախարար Աքարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը և ընդգծել, որ իրենց աջակցությունն Ուկրաինային կշարունակվի»,- նշվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության Twitter-յան էջում։