Աղավնոյի 86-ամյա բնակիչն այրում է իր իսկ կառուցած տունը (տեսանյութ)

86-ամյա Ռադիա Հովսեփյանն իր ձեռքով այրում է Աղավնոյում իր իսկ կառուցած տունը:

Տարեց տղամարդը դողացող ձեռքերով բենզինը լցնում է տան պատերին՝ ասելով, որ չնայած իր մահվան ժամանակն է, չի թողնի՝ թուրքը մտնի իր տուն:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։  Բնակչության հիմնական մասն արդեն հեռացել է բնակավայրերից: