Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է եղել

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են մի խումբ կրոնական արմատականներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։ Նշվում է, որ դեսպանատան շենք մտնելիս ցուցարարները վանկարկել են կրոնական կարգախոսներ և ձեռքներին պահել համապատասխան դրոշները։

Տեղի ոստիկանների միջամտությունից հետո խմբի անդամները դուրս են բերվել շենքից և բերման են ենթարկվել:

Դեսպանատան աշխատակիցները միջադեպից չեն տուժել։ Միջադեպը հետաքննում են տեղի իրավապահները։

 

Տեսանյութն՝ այստեղ