Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվո՞ւմ արձակուրդից վերադառնալ․ Էլ ի՞նչ պետք է լինի, որ վերադառնա․ Արա Զոհրաբյան

Բերձորում ունենք վիրավորներ և զոհեր:

Այս կապակցությամբ երեք հարց ունեմ.

  1. Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվո՞ւմ արձակուրդից վերադառնալ: Էլ ի՞նչ պետք է լինի, որ վերադառնա:
  2. 09.11.2020թ. եռակողմ փաստաթղթի տակ դրված է նաև Ռուսաստանի Դաշնության ստորագրությունը և ադրբեջանական այս ագրեսիայի արդյունքում տուժելու է նաև Ռուսաստանի հեղինակությունը: Ի՞նչ է պատրաստվում անել Ռուսաստանը:
  3. Անվիճելի փաստ է, որ ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը կեղծ և կործանարար օրակարգ է, որին այս իշխանությունները ձգտում են: Հավատու՞մ եք դեռ ադրբեջանի խաղաղասիրությանը:

 

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից