Դատարանը դադարեցրել է Մանուել Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը

Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Դատարանը որոշեց ամբաստանյալ Մանուել Մանուկյանին նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։

Ես Ձեզ ասում էի, որ իմ դեմ շինծու քրեական գործեր են հարուցում, ինձ՝ վախեցնելու, լռեցնելու, կանգնեցնելու համար։ Այս քրեական գործերը պահվելու են և աշխարհի ամենահեղինակավոր ամբիոններից խոսվելու է այս ամենի մասին։

Իմ Տերը իմ Աստված է , դուք սա ձեր ականջին օղ արեք և սպասեք ձեր դատին»։