Նման բանի գնացողն, ով ուզում է լինի՝ ապագայում կրելու է «հակահայ» կամ «թրքասեր» տիտղոսը․ Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է։

Հետեւաբար. առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու իրացման հայ-ադրբեջանական որեւէ պայմանագիր, սահմանագծում կամ սահմանազատում իրականացնելը պարզ դավաճանություն է ազգային ու պետական շահի դեմ։

Դավաճանություն է Ղարաբաղյան շարժման, Անկախության հռչակագրի, Հայաստանի, Արցախի ու Եռաբլուրի հանդեպ։

Սա ամենեւին էմիցիոնալ գանահատական չէ։

Սա փաստերի պարզ արձանագրում է։

Նման բանի գնացողն, ով ուզում է լինի՝ ապագայում կրելու է «հակահայ» կամ «թրքասեր» տիտղոսը։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից