Անտառում մոլորված ՌԴ քաղաքացիներին փրկարարները գտել են

Վանաձորի մոտակա անտառում մոլորված ՌԴ քաղաքացիներին փրկարարները գտել են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Դ․ Տ․-ին (ծնված 1989 թ․) և Ե․ Պ․-ին (ծնված 1989 թ․) և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։