Ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությունների տիրույթում կա ևս մեկ չիրացված համագործակցային ոլորտ․ Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի «իտալա-ֆրանսիական» ֆոտոլրագրող ներկայացող հայատյաց և իրանատյաց տխրահռչակ դեմքերից Ռեզա Դեղղաթին այսօր անձամբ բռնապետի կողմից պարգևատրվել է արհեստածին Ադրբեջանի շքանշանով։

Ատրպատականից սերող այս անձը հայտնի է ոչ միայն, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին կեղծ քարոզչոյթյան տարածումով և հակահայկական այլ գործունեությամբ, այլ նաև, Իրանի Ատրպատական երկրամասի հանդեպ փաստացի պանթյուրքական նկրտումների և հակաիրանականության խոսափողներից մեկը լինելու հանգամանքով։

Բնականաբար այսպիսի «գտածոն» չէր կարող դուրս մնալ նաև Թել-Ավիվի ուշադրությւոնից, ուստի հակահայ և հակաիրանցի այս անձի հետ թվիթերյան իր էջում այսօր լուսանկար և շնորհավորանք է հրապարակել Բաքվում Իսրայելի դեսպանը։

Ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությւոնների տիրույթում կա ևս մեկ չիրացված համագործակցային ոլորտ, այն է՝ համատեղ ուժերով հայատյաց և իրանատյաց նմանօրինակ անձանց քարոզչական տիրույթում լիակատար չեզոքացումը։

Կից խտապատկերում՝ Բաքվում Իսրայելի դեսպանի թվիթերյան գրառումը։

 

Վարդան Ոսկանյան